ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3452-ի․ ՌԻԱ Նովոստի

Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3452-ի․ ՌԻԱ Նովոստի

Իրանում կորոնավիրուսի հետևանքով վարակվածների թիվը հասել է 55 743-ի, որոնցից 3452-ը՝ մահվան ելքով, հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, գրում է ria.ru-ն։

Ջահանփուրը նշել է. «Նախօրեին ամբողջ երկրում հաստատվել է կորոնավիրուսի 2560 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 55 743-ի։ Ցավոք, անցած 24 ժամվա ընթացքում մահացել է 158 մարդ։ Զոհերի թիվը հասել է 3452-ի»:

Նա հավելել է նաև, որ ապաքինվել է 19 736 վարակակիր։


  • Կիսվել: