հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանում 103-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից

Իրանում 103-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից

Իրանում 103-ամյա կինը ամբողջովին ապաքինվել է կորոնավիրուսից, տեղեկացնում է Interfax-ը՝ հղում կատարելով իրանական լրատվամիջոցներին:
 
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ նա հոսպիտալացվել է Սեմնան քաղաքում մոտ մեկ շաբաթ առաջ: Կինը դուրս է գրվել մարտի 17-ին:
 
Նշվում է, որ նա դարձել է երկրում երկրորդ երկարակյացը, որին հաջողվել է բուժվել կորոնավիրուսից: Կնոջից առաջ  բուժվել էր Քերմանից 91-ամյա տղամարդ։
 
Հիշեցնենք, որ օրեր առաջ կորոնավիրուսից բուժվել էր դարձյալ 103-ամյա չինուհի:
 

  • Կիսվել: