հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Իրանի պահանջը ՀԳՀԾ-ի մոդելին ճշգրիտ վերադարձն է. Արաղչի

Իրանի պահանջը ՀԳՀԾ-ի մոդելին ճշգրիտ վերադարձն է. Արաղչի

Ուրբաթ օրը, ԻԻՀ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի պահանջը ՀԳՀԾ-ի գործող մոդելին ճշգրիտ վերադարձն է և պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը տրամաբանական է, գրում է parstoday.com-ը:

Press TV լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Վիեննայում անցկացված բանակցությունների արդյունքներին, Սեյեդ Աբբաս Արաղչին հայտարարել է. «Արդյունքը, որին մենք հասել ենք մինչ այժմ, այն է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»:

Նշելով, որ քննարկումները, հատկապես պատժամիջոցների չեղարկման շուրջ, որը շատ բարդ հարց է պետք է շարունակվեն. Արաղչին հավելել է. «Եվ Իրանի գործողությունների և պատժամիջոցների աշխատանքային խմբերի քննարկումներն արդյունավետ են եղել»:

Անդրադառնալով բոլոր պատժամիջոցները չեղարկելու Իրանի տրամաբանական պահանջին, Արաղչին հայտարարել է. «Իրանի պահանջը բոլոր, ներառյալ՝ Թրամփի ժամանակաշրջանում և ՀԳՀԾ-ի կապակցությամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումն և ամերիկացիները լավ գիտեն ինչ պետք է անել»:

Ուրբաթ օրը կայացավ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 18-րդ նստաշրջանի երկրորդ հանդիպումը, որը մեկնարկել էր երեքշաբթի օրը՝ Վիեննայում:

Հանդիպման ամենակարևոր օրակարգը «պատժամիջոցների վերացման» և «միջուկային» փորձագիտական ​​խմբերի հանդիպումների տեխնիկական խորհրդատվությունների արդյունքների զեկուցումն էր:

 

  • Կիսվել: