ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանցիների 75 տոկոսը ցանկանում է օգտագործել իրանական պատվաստանյութը

Իրանցիների 75 տոկոսը ցանկանում է օգտագործել իրանական պատվաստանյութը

Իրանի սննդի և դեղերի վարչության ղեկավարն ընդգծել է, որ իրանցիների ավելի քան 75 տոկոսը ցանկանում է օգտագործել իրանական պատվաստանյութը, գրում է parstoday.com-ը:

Իրանի պարենի և դեղերի վարչության ղեկավար Մոհամադ Ռեզա Շանեսազը շաբաթ օրը Iran Press- ին ասել է, որ սոցհարցմանարդյունքների համաձայն, հարցվածների ավելի քան 75 տոկոս նշել է, որ ցանկանում են պատվաստվել իրանական պատվաստանյութով:

Իրանի սննդի և դեղերի վարչության ղեկավարը հավելել է. «Գործնականում, Իրանի բնակչության խոշոր տոկոսը պատվաստվելու է ազգային ծրագրի շրջանակնեկում՝ իրանական պատվաստանյութով»:

Իրանի սննդի և դեղերի վարչության ղեկավարը նաև ասել է. «Ներկայումս Իրան ներմուծման համար գրանցվել է 20 միլիոն և 60 միլիոն պատվաստանյութերի դեղաչափերի ներմուծման պայմանագիր:

  • Կիսվել: