կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Հեռախոսազրույց են ունեցել Էրդողանն ու Պուտինը. ինչ են քննարկել

Հեռախոսազրույց են ունեցել Էրդողանն ու Պուտինը. ինչ են քննարկել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները, հատկապես էներգետիկան, ինչպես նաև գնահատականներ են տրվել տարածաշրջանային հարցերին, ներառյալ հացահատիկային միջանցքն ու ահաբեկչության դեմ պայքարը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Էրդողանը հայտարարել է, որ համատեղ ջանքերով ապահովվել է ավելի քան 13 մլն տոննա հացահատիկի մատակարարումը կարիքավորներին, և որ իրենք կարող են հացահատիկի միջանցքի շրջանակներում աստիճանաբար սկսել զանազան սննդամթերքի և այլ ապրանքների արտահանման աշխատանքները:

Անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին՝ Էրդողանը հույս է հայտնել, որ այն ՛՛հնարավորինս շուտ կավարտվի՛՛:

Էրդողանը խոսել է նաև Սիրիայի հյուսիսում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության գործունեության վերաբերյալ: Նրա խոսքով՝ Թուրքիայի վրա ՛՛ահաբեկչական հարձակումների՛՛ համատեքստում ՛՛կարևոր և առաջնային է ահաբեկիչներից մաքրել սահմանը` դրա երկայնքով առնվազն 30 կմ խորությամբ՝ համաձայն 2019 թ. Սոչիի հուշագրի՛՛:

  • Կիսվել: