հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ղեկավարած հատուկ ստորաբաժանումը նոր հրամանատար ունի

Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ղեկավարած հատուկ ստորաբաժանումը նոր հրամանատար ունի

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» հատուկ ստորաբաժանումը նոր հրամանատարունի․ հաղորդում է Ria.ru-ն՝ վկայակոչելով IRIB հեռուստաալիքին։

Գեներալ Էսմայիլ Կաանին հայտարարել է, որ շարունակելու է Ղասեմ Սոլեյմանիի ուղեգիծը: Այդ մասին։

«Մենք ամբողջ հզորությամբ կշարունակենք շարժվել այդ լուսավոր ուղիով»,-հայտարարել է Կաանին՝ շնորհակալություն հայտնելով այն բանի համար, որ իրեն ընտրել են «Ղուդս»-ի նոր հրամանատար:

«Տա Աստված, որ այդ գրոհն ամրապնդի իրաքյան խորհրդարանի հանգուցային որոշումն ու տարածաշրջանի ժողովուրդների կամքը եւ օգնի ԱՄՆ-ին ու գլոբալ գոռոզամտությունը վտարելու տարածաշրջանից»,-հայտարարել է Կաանին:

Նշենք, որ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը հայտնել էր, որ Իրանն Իրաքում հրթիռային հարված Է հասցրել Միացյալ Նահանգների կողմից օգտագործվող առնվազն երկու ռազմակայանների: Հրթիռակոծման են ենթարկվել Այն ալ Ասադ ռազմակայանը եւ Էրբիլի օդանավակայանը։

  • Կիսվել: