շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ես չեմ փախչի. Լուկաշենկոն կմնա Բելառուսի անվտանգության երաշխավոր 

Ես չեմ փախչի. Լուկաշենկոն կմնա Բելառուսի անվտանգության երաշխավոր 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո Բելառուսի անկախության երաշխավոր մնալու խնդրանքին ի պատասխան ասել է, որ ՛՛երբեք ոչ մի տեղից՛՛ չի փախել և չի փախչի, տեղեկացնում է ՛՛Սպուտնիկ Բելառուսը՛՛:

Նշվում է, որ Սահմանադրական հանձնաժողովի ընդլայնված նիստում նրա անդամներից մեկը՝ Վլադիմիր Բասկոն, դիմել է Լուկաշենկոյին՝ խնդրելով լինել երկրի անկախության երաշխավոր նաև նախագահի պաշտոնից հեռանալուց հետո:

՛՛Այն բանից հետո, երբ Դուք կթողնեք նախագահի պաշտոնը, շատ կցանկանայինք, և ես Ձեզ անձամբ եմ խնդրում, ամեն դեպքում՝ փորձել մնալ մեր երկրի անկախության երաշխավորի դերում՛՛,- խնդրել է Բասկոն:

Նրան ի պատասխան՝ Լուկաշենկոն ասել է. ՛՛Միանգամից պատասխանում եմ հարցին, որպեսզի չունենաք այլ մտքեր. ես երբեք ոչ մի տեղից չեմ փախչել և չեմ փախչի՛՛:

 

  • Կիսվել: