երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մեզ մեր ավագ եղբորից հրթիռ է պետք. Լուկաշենկոն՝ Պուտինին

Մեզ մեր ավագ եղբորից հրթիռ է պետք. Լուկաշենկոն՝ Պուտինին

Բելառուսը ներկայումս արտադրում է «Օրեշնիկի» արձակման կայաններ և սպասում է Ռուսաստանի Դաշնությունից հրթիռներին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Երբ ես խորացա այս խնդրի մեջ, Վլադիմիր Վլադիմիրովիչն ինձ դրանում ներգրավեց, պարզվեց, որ բացի հրթիռից, այս ամենը պետք է արտադրվի, և մենք դա անում ենք Բելառուսում։ Մենք այսօր արդեն ավարտում ենք մի քանի արձակման կայաններ, որոնք նախատեսված են Օրեշնիկի համար։ Մեզ մեր ավագ եղբորից հրթիռ է պետք»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Կրեմլ՝ բանակցություններ վարելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նախագահ կրկին ընտրվելուց հետո սա Լուկաշենկոյի առաջին արտասահմանյան այցն է։

 

  • Կիսվել: