Լուկաշենկոն հերքել է այն լուրերը, որ Թրամփի «Խաղաղության խորհրդին» միանալու համար պետք է նվիրաբերել 1 միլիարդ դոլար
Բելառուսի նախագահ Ալեքսնադր Լուկաշենկոն ստորագրել է փաստաթուղթ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «Խաղաղության խորհրդին» միանալու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է BelTA-ն։
«Ես հիացած եմ այն փաստով, որ այս «Խաղաղության խորհուրդը», նրա գործողություններն ու հնարավորությունները կարող են ընդլայնվել աշխարհի այլ մասերում։ Նախևառաջ, գուցե մենք կարողանանք օգնել Ուկրաինային, մոտեցնել խաղաղությունը և ազդել ուկրաինական ղեկավարության վրա։ Ահա թե ինչն է ինձ ամենաշատը գրավում, այլ ոչ թե Ղազային էականորեն օգնելու գաղափարը։ Ես գիտեմ իմ և Բելառուսի հնարավորությունները»,-ասել է Լուկաշենկոն։
Նա նաև հերքել է այն լուրերը, որ «Խաղաղության խորհրդին» միանալու համար պետք է 1 միլիարդ դոլար նվիրաբերել, դրանք որակելով՝ սուտ։


