երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Էրդողանը Պուտինի հետ խոսել է առեւտրում ռուսական ռուբլի օգտագործելու հնարավորության մասին

Էրդողանը Պուտինի հետ խոսել է առեւտրում ռուսական ռուբլի օգտագործելու հնարավորության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ խոսել է առեւտրում ռուսական ռուբլի օգտագործելու հնարավորության մասին:

՛՛Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը կարող են ՛՛դոլար, եվրո, ռուբլի, ոսկի եւ յուան օգտագործել առեւտրում՛՛, իսկ Ռուսաստանի ղեկավարն իր հերթին կկարգադրի ուղարկել արեւածաղկի ձեթով եւ ցորենով բեռնված 30 նավերը, որոնք գտնվում են Ազովի ծովում՛՛,-հայտնել է աղբյուրը:

 

 

 

  • Կիսվել: