երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է Reuters-ը:

Էրդողանն ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում խաղաղ ջանքերը պետք է ամրապնդվեն միակողմանի հրադադարով եւ ՛՛արդար լուծման տեսլականով՛՛:

Իրենց հերթին թուրքական ԶԼՄ-ները հայտնում են. ՛՛Հայտարարության մեջ ասվում է, որ երկու առաջնորդները քննարկել են էներգետիկայի եւ Սեւծովյան միջանցքի հետ կապված հարցերը։ Էրդողանը Պուտինին ասել է, որ անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Սիրիայի սահմանամերձ տարածաշրջանը քուրդ զինյալներից մաքրելու համար՛՛:

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են էներգետիկայի հարցերը, թուրք-ռուսական հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային գործընթացները, այդ թվում՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը եւ Սիրիան:

Բացի այդ՝ Էրդողանը Պուտինին հայտարարել է Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու համար ճանապարհային քարտեզի ձեւավորման կոնկրետ քայլերի նպատակադրման մասին։

Կողմերյն անդրադարձել են նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմին: Այդ կապակցությամբ Էրդողանը հիշեցրել է երկխոսության առաջմղման նախաձեռնությունների դրական արդյունքների մասին, ինչն արտահայտվել է ՛՛հացահատիկային միջանցքի՛՛, գերիների լայնածավալ փոխանակման եւ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ձեւավորման մասին պայմանավորվածությամբ:

Թուրքիայի նախագահը նշել է նաեւ, որ ժամանակն է կոնկրետ քայլեր ձեռնարկել ահաբեկիչների դեմ, այդ թվում՝ նրանցից մաքրել սիրիական Թալ-Ռիֆաթ եւ Մյունբիչ շրջանները։

՛՛Սիրիայի հարցում կոնկրետ արդյունքների հասնելու համար Բաշար Ասադի ռեժիմը պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի եւ մի շարք քայլեր իրականացնի քաղաքական գործընթացում՛՛,-ասել է Էրդողանը:

  • Կիսվել: