չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Դինա Բոլուարտեն դարձել է Պերուի առաջին կին նախագահը

Դինա Բոլուարտեն դարձել է Պերուի առաջին կին նախագահը

Դինա Բոլուարտեն, ով Պերուի նախկին փոխնախագահ է, երդում է տվել և ստանձնել նախագահի պաշտոնը այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանն իմփիչմենթ է հայտարարել Պեդրո Կաստիլիոյին: Նախկին նախագահ Կաստիլիոն նախագահի պաշտոնը ստանձնել էր 2021 թ.-ի հունիսին: Պատգամավորները երրորդ փորձից իմփիչմենթ են հայտարարել նրան:

Մինչ այդ մի շարք քաղաքական սկանդալներ են տեղի ունեցել նրա շուրջ: Անցյալ շաբաթ խորհրդարանականները քվեարկել էին իմփիչմենթի ընթացակարգ սկսելու օգտին, որի քննարկումը նախատեսված էր դեկտեմբերի 7-ին:

Չսպասելով նիստին՝ Կաստիլիոն հայտարարել էր Կոնգրեսն արձակելու և պարետային ժամ հայտարարելու մասին: Նա նաև հայտարարել Էր երկրի խորհրդարանի նոր կազմի ընտրության, Սահմանադրության փոփոխման և դատական համակագի բարեփոխումների անհրաժեշտության մասին:

Բոլուարտեն Պերուի առաջին կին նախագահն է:

  • Կիսվել: