հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Բայդենը Պուտինին առաջարկել է հանդիպել

Բայդենը Պուտինին առաջարկել է հանդիպել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և առաջարկել հանդիպում անցկացնել: Այս մասին տեղեկացրել է Սպիտակ տունը:

Նշվում է, որ  Բայդենը Մոսկվային կոչ է արել նվազեցնել լարվածությունը Կիևի հետ հարաբերություններում: Նա մտահոգություն է հայտնել ՛՛Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմում և Ուկրաինայի հետ սահմանին ռազմական ուժերի հանկարծակի ավելացման կապակցությամբ՛՛:

Ինչպես հաղորդվում է՝ Բայդենը նաև բարձրացրել է ամերիկյան ընտրություններին և հաքերային հարձակումներին միջամտելու հարցը: Նա նշել է, որ ՛՛ԱՄՆ-ն գործելու է ի պաշտպանություն իր ազգային շահերի՝ Ռուսաստանի գործողություններին պատասխանելիս, ինչպիսիք են կիբերհարձակումներն ու ընտրություններին միջամտելը՛՛:

Բայդենն ու Պուտինը  հաստատել են սպառազինությունների վերահսկման հարցերի շուրջ երկխոսություն վարելու մտադրությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրի հիման վրա: Ի դեպ՝ պայմանագիրը վերջերս երկարեցվել է:

Նշվում է նաև, որ ԱՄՆ նախագահըհաստատել է, որ ձգտում է կայուն և կանխատեսելի հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, առաջարկել է հաջորդ ամիսներին հանդիպում-գագաթնաժողով կազմակերպել երրորդ երկրում ՝ քննարկելու Մոսկվայի և Վաշինգտոնի միջեւ հասունացած բոլոր հարցերը:

  • Կիսվել: