շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բայդենին կոչ են արել երկրից վտարել 300 ռուս դիվանագետի

Բայդենին կոչ են արել երկրից վտարել 300 ռուս դիվանագետի

ԱՄՆ Դեմոկրատական ​​և Հանրապետական ​​կուսակցությունների սենատորները բաց նամակ են գրել նախագահ Ջո Բայդենին, որում պահանջում են վերջնագիր ներկայացնել Ռուսաստանի իշխանություններին: Մոսկվան պետք է ավելացնի Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թիվը, հակառակ դեպքում Վաշինգտոնից կարտաքսվի 300 ռուս դիվանագետ՝ գրում է Reuters-ը:

«Դիվանագիտական ​​ներկայացուցչության անհամաչափությունն անընդունելի է: Ռուսաստանը պետք է բավականաչափ վիզաներ տրամադրի, որպեսզի կրճատվի իր տարածքում աշխատող ամերիկացի դիվանագետների և ԱՄՆ-ում աշխատող ռուս դիվանագետների թվի հավասարությանը»,- ասվում է նամակում:

Մոսկվայում Ամերիկայի դեսպան Ջոն Սալիվանի խոսքով՝ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատանն աշխատում է 123 աշխատակից, իսկ ԱՄՆ-ում՝ 400 ռուս դիվանագետ:

Ռուսաստանի արտգործնախարարությունն արձագանքել է ամերիկացի սենատորների նամակին՝ հայտարարելով, որ Վաշինգտոնում այդքան ռուս դիվանագետ չկա: Կամ էլ, ըստ ռուսական կողմի, կոնգրեսականները ՄԱԿ-ի մշտական ​​ներկայացուցչությունում աշխատող ռուս դիվանագետների անձնակազմն էլ են համարել դեսպանատան աշխատակից:

  • Կիսվել: