կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Բայդենի կողմից Թրամփի օրոք սահմանված պատժամիջոցների շարունակումը և դրանք որպես ճնշման լծակ կիրառելն անընդունելի է. Զարիֆ

Բայդենի կողմից Թրամփի օրոք սահմանված պատժամիջոցների շարունակումը և դրանք որպես ճնշման լծակ կիրառելն անընդունելի է. Զարիֆ

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Բայդենի կողմից Թրամփի օրոք սահմանված պատժամիջոցների շարունակումը և դրանք որպես լծակ կիրառելն անընդունելի է, գրում է parstoday.com-ը:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հինգշաբթի օրը ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում, բարձր է գնահատել Բորելի և նրա գործընկերների ջանքերը և քննադատել Բայդենի պաշտոնավարման 5 ամիսների ընթացքում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած տնտեսական ահաբեկչության շարունակումը:

Զարիֆն ընդգծել է, որ Բայդենի վարչակազմի կողմից Թրամփի օրոք սահմանված անօրինական և անմարդկային պատժամիջոցների շարունակումը որպես ճնշման լծակ կիրառելն անընդունելի է, և Վիեննայի բանակցությունների հաջողության նախապայմաննը դրանք չեղարկելու կապակցությամբ քաղաքական որոշումն է, որը պետք է ընդունի ԱՄՆ նախագահը:

Չորեքշաբթի երեկոյան Վիեննայի «Գրանդ» հյուրանոցում ավարտվեց ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի բանակցությունների չորրորդ փուլը, որին ամսնակցում էին Իրանի և 4+1 խմբի պատվիրակությունները (Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Բրիտանիա):

  • Կիսվել: