շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բալթյան երկրները և Լեհաստանը ՆԱՏՕ-ին խնդրել են ուժեղացնել իրենց պաշտպանությունը. The Washington Post

Բալթյան երկրները և Լեհաստանը ՆԱՏՕ-ին խնդրել են ուժեղացնել իրենց պաշտպանությունը. The Washington Post

Բալթյան երկրները և Լեհաստանը խնդրել են ՆԱՏՕ-ին՝ զգալիորեն ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունը իրենց տարածքներում, ինչպես նաև այնտեղ տեղակայել լրացուցիչ զենք՝ հակաօդային պաշտպանության համակարգեր՝ կանխելու հնարավոր «ռուսական ուղղակի ագրեսիան»՝ գրում է The Washington Post-ը:

Այդ պետությունները պնդում են, որ «Ռուսաստանը կարող է արագ կենտրոնացնել ռազմական ուժերը ՆԱՏՕ-ի արևելյան սահմանի մոտ և դաշինքը դնել պատերազմի առաջ՝ որպես կատարված փաստ»:

ՆԱՏՕ-ին ներկայացված փաստաթղթով առաջարկվում է մինչև 20 հազարանոց զորակազմ ուղարկել այն երկրներ, որոնց «Ռուսաստանը կարող է սպառնալ»։

Միաժամանակ, ինչպես նշում է թերթը, մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ֆրանսիայից և Իտալիայից, «թերահավատություն են հայտնում», որ Ռուսաստանը մոտ ապագայում վտանգ կներկայացնի ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար։ Նրանք կարծում են, որ աշխարհի մյուս տարածքների հաշվին ուժերի նման լայնածավալ տեղակայումը կարող է թուլացնել զսպող ուժը և աննախադեպ թանկ արժե:

Այս հարցի վերաբերյալ նախնական որոշումը պետք է կայացվի մինչև հունիսի վերջ՝ Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Ակնկալվում է, որ հանդիպման ժամանակ կհաստատվեն նաև Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության հայտերը, եթե Թուրքիան հետ վերցնի իր առարկությունները՝ գրում է The Washington Post-ը։

  • Կիսվել: