Ավտովթարից մահացել է Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հեղինակ Լարս Վիլքսը
Շվեդիայում ավտովթարի հետևանքով մահացել է նկարիչ Լարս Վիլքսը՝ գրում է Euronews-ը: Նա հայտնի դարձավ, երբ 2007 թվականին հրապարակեց Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը` շան մարմնով:
Այդ սկանդալային ծաղրանկարից հետո նկարիչը ստանում էր բազմաթիվ սպառնալիքներ և գտնվում էր շուրջօրյա պաշտպանության ներքո: «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը Վիլքսին ներառել էր «Իսլամի հիմնական թշնամիների» ցանկում և գլխագին էր նշանակել 100 հազար դոլար:
2015-ին զինված տղամարդը կրակել էր նրա վրա սրճարանում, բայց Վիլքսին հաջողվել էր խուսափել հարձակումից:
Բեռնատարի հետ բախման հետևանքով Վիլքսի հետ զոհվել է նաև անվտանգության երկու աշխատակից: