շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄՆ-ը միջուկային մարտագլխիկների թիվը կրճատել Է՝ հասցնելով 3750-ի

ԱՄՆ-ը միջուկային մարտագլխիկների թիվը կրճատել Է՝ հասցնելով 3750-ի

ԱՄՆ-ը շարունակում Է աստիճանաբար կրճատել իր միջուկային մարտագլխիկների թիվը:

Այդ մասին  վկայում Է Պետդեպարտամենտի հրապարակած վիճակագրությունը: 2020 թվականին Վաշինգտոնն ունեցել Է 3750 մարտագլխիկ՝ 2019 թվականի 3805-ի եւ մեկ տարի առաջվա 3785-ի դիմաց:
 
Այդ թիվը չի հաշվառում շահագործումից դուրս եկածները եւ այն մարտալիցքերը, որոնք ոչնչացվելու են: Բացի այդ, անցյալ տարի Միացյալ Նահանգները ոչնչացրել Է 184 հին մարտաբաղադրիչներ: 2020 թվականի մակարդակը վերջին 60 տարվա ընթացքում ամենացածրն Է եղել Ռուսաստանի հետ ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրերի շնորհիվ: 1967 թվականին ԽՍՀՄ-ի հետ սառը պատերազմի լարվածակետում ԱՄՆ-ի ունեցած միջուկային մարտագլխիկների առավելագույն թիվը եղել Է 31 հազար 255:
 
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ այժմ գործում Է ՌՀՍ-3 (ռազմավարական հարձակողական սպառազինություն) համաձայնագիրը, որը ծավալված միջուկային մարտալիցքերի թիվը սահմանափակում Է մինչեւ 1550-ը՝ յուրաքանչյուր կողմի համար, բայց Վաշինգտոնի դաշնակիցների սպառազինության միջուկային մարտագլխիկները համաձայնագիրը չի լիմիտավորում: ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել Էր ռազմավարական կայունության շուրջ ռուս-ամերիկյան բանակցություններում ներգրավել Չինաստանին, բայց Պեկինը հայտարարել Է, որ դրանով չի հետաքրքրվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: