հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԱՄՆ-ը կրկին պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

ԱՄՆ-ը կրկին պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահամանել Իրանի դեմ` կոչ անելով ազատ արձակել կալանավորված ամերիկացիներին:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ որ Վաշինգտոնը կշարունակի առավելագույն ճնշումների իր քաղաքականությունը, որպեսզի Իրանին զրկի նավթ արտահանելու հնարավորությունից։ Միևնույն ժամանակ նա տեղեկացրել է, որ Իրանը դիտարկում է ԱՄՆ մի քանի քաղաքացիներին ազատելու հնարավորությունը։

ԱՄՆ առեւտրի նախարարությունը հայտարարել է, որ «սեւ ցուցակում» կավելացնի վեց մարդու, այդ թվում՝ հինգ իրանցի միջուկագետ-գիտնականների, եւ 18 ընկերությունների՝ Իրանի միջուկային ծրագրին, Պակիստանի չպաշտպանված միջուկային եւ հրթիռային ծրագրերին եւ ռուսական ռազմական արդիականացման ջանքերին օգնելու համար։

Ըստ պետքարտուղարի՝ «սեւ ցուցակի» մեջեն ընդգրկվել Հարավային Աֆրիկայում, Հոնկոնգում եւ Չինաստանում գտնվող ինը հաստատություններ, իրանցի գործարարներ՝ իրանական նավթաքիմիական ապրանքների առեւտրի «զգալի գործարքների համար»։
 
 

  • Կիսվել: