ԱՄՆ-ն մտահոգված է ԱՄԷ-ի ԱԳ նախարարի եւ Սիրիայի նախագահի հանդիպման կապակցությամբ
ԱՄՆ-ն անհանգստացած է Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարի եւ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հանդիպման կապակցությամբ։
Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
«Մեզ անհանգստացնում են այս հանդիպման մասին հաղորդումները եւ այն ազդանշանը, որը այն ուղարկում է, - ասել է Փրայսը:- Ինչպես ավելի վաղ ասացինք, ներկայիս վարչակազմը մտադիր չէ աջակցել Բաշար ալ-Ասադի՝ դաժան բռնապետի հարաբերությունների կարգավորման կամ իմիջի վերականգնման ջանքերին»: