հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱՄՆ Իրաք կուղարկի 750 զինծառայող

ԱՄՆ Իրաք կուղարկի 750 զինծառայող

Բաղդադում ԱՄՆ դեսպանատան դեմ իրականացված հարձակումից հետո Վաշինգտոնը որոշել է Իրաք ուղարկել մոտ 750 զինծառայող, հայտնում է ria.ru-ն, հղում անելով Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերին:

«Մոտավորապես 750 զինծառայողներ անհապաղ կմեկնեն տարածաշրջան: Լրացուցիչ ուժերը մեկնելու պատրաստ կլինեն մի քանի օրվա ընթացքում»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Պենտագոնի ղեկավարը՝ հավելելով, որ խոսքը 82-րդ օդադեսանտային դիվիզիայի զինծառայողների մասին է:

Հիշեցնենք, որ երեկ ցուցարարները ներխուժել էին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան տարածք: ԱՄՆ-ն հարձակման համար մեղադրել էր Իրանի իշխանություններին, պաշտոնական Թեհրանը, սակայն, ժխտել էր մեղադրանքը:

ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիաներն սկսվել էին Սիրիայում և Իրաքում գործող շիական խմբավորումների դեմ ամերիկյան անօդաչուների հասցրած հարվածներից անմիջապես հետո:

  • Կիսվել: