շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Մաթևոսյանը Տաջիկստանի իր գործընկերոջ հետ անդրադարձել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանը

Մաթևոսյանը Տաջիկստանի իր գործընկերոջ հետ անդրադարձել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանը

COP17-ին ընդառաջ՝ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահ Բահոդուր Շերալիզոդայի հետ։

Քննարկել են էկոհամակարգերի պահպանության, վերականգնման, կենսաբազմազանության մշտադիտարկման, գիտատեխնիկական համագործակցության ընդլայնման և կենսառեսուրսների կայուն կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Անդրադարձել են նաև Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանը և այս ուղղությամբ փորձի փոխանակմանը։

Նախարարը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության նախաձեռնությունները՝ կարևորելով փորձի փոխանակումն ու համատեղ գործնական քայլերը։

 

 

  • Կիսվել: