Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
Բաղդադում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչիի և Հաքան Ֆիդանի հանդիպումը:
Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես՝ Պաղեստինի իրավիճակը:
Նախարարներն ընդգծել են մուսուլմանական երկրների միջև համագործակցության ամրապնդման և համակարգման կարևորությունը, ինչպես նաև նշել իսլամական աշխարհի խնդիրների, այդ թվում՝ իսլամաֆոբիայի լուծման համար ԻՀԿ ներուժի օգտագործման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է եղել Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին։



