ԱՊԼ. Ման Սիթին լարված պայքարում հաղթեց Իպսվիչին․ Լիվերպուլը կամային հաղթանակ տարավ Բրենտֆորդի նկատմամբ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 7-րդ տուրում ներկայիս առաջատար «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» լարված պայքարում 3-2 հաշվով առավելության հասավ «Իպսվիչի» նկատմամբ, գրում է armsport.am-ը:
Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց Ֆիլ Ֆոդենը, սակայն ընդամենը երկու րոպե անց՝ 21-րդ րոպեին, Դաիզեն Մաեդան վերականգնեց հավասարությունը։ 34-րդ րոպեին Էրլինգ Հալանդը կրկին առաջ մղեց «քաղաքայիններին»։ Երկրորդ խաղակեսում՝ 69-րդ րոպեին, նորվեգացի հարձակվողը դուբլ ձևակերպեց՝ մեծացնելով տանտերերի առավելությունը։ 85-րդ րոպեին Հալանդի ևս մեկ գոլ չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով, իսկ հիմնական ժամանակի ավարտին՝ 90-րդ րոպեին, VAR-ի միջամտությամբ նշանակված 11-մետրանոցը դիպուկ իրացրեց Ֆլեմինգը՝ ձևակերպելով խաղի վերջնական արդյունքը։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ «Բրենտֆորդի» նկատմամբ (1-2)։ Տանտերերը հաշիվը բացեցին 44-րդ րոպեին Քին Լյուիս-Փոթերի գոլի շնորհիվ, սակայն առաջին խաղակեսին ավելացված ժամանակում (45+8′) VAR-ի միջամտությունից հետո Եգոր Յարմոլյուկը կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից՝ տանտերերին թողնելով տասնակազմով։ Թվային առավելությունը մերսիսայդցիները կարողացան օգտագործել երկրորդ կեսում. 62-րդ րոպեին Վիկտոր Մունյոսը հավասարեցրեց հաշիվը, իսկ 70-րդ րոպեին Ալեքսանդր Իսակը խփեց հյուրերի հաղթական գնդակը։ Հանդիպման հենց վերջնամասում՝ 90+2-րդ րոպեին, «Բրենտֆորդի» կազմում երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվեց նաև Վիտալի Յանելտը՝ թիմին թողնելով ինը ֆուտբոլիստներով։
Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» վաստակած միավորների քանակը հասցրեց 21-ի և շարունակում է միանձնյա գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Իպսվիչը» 9 միավորով 10-րդն է։ Ինչ վերաբերում է «Լիվերպուլին», ապա թիմը 12 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական, իսկ «Բրենտֆորդը» 10 միավորով 6-րդն է։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



