կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
«Ադրբեջանի հասցեին հնչած անհիմն մեղադրանքներն անպատասխան չեն մնա». Ալիևը՝ Իրանին

«Ադրբեջանի հասցեին հնչած անհիմն մեղադրանքներն անպատասխան չեն մնա». Ալիևը՝ Իրանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՛՛անհիմն՛՛ է որակել ադրբեջանաիրանական պետական սահմանին Իսրայելի ներկայության վերաբերյալ իրանցի պաշտոնյաների մեղադրանքները, տեղեկացնում է haqqin.az-ը:

Իրանին սահմանակից Ջրականի շրջանում տեղի ունեցած հանրային հանդիպման ժամանակ Ալիևը ասել է. ՛՛Ցավոք, իրանցի պաշտոնյաները սկսել են մեր հասցեին անհիմն մեղադրանքներ ներկայացնել: Իբր Ադրբեջանն այս տարածաշրջան է բերել Իսրայելին: Թող նրանք բացեն իրենց աչքերը և տեսնեն: Այստեղ որտե՞ղ են նրանք տեսել Իսրայելին՛՛:

Նա հայտնել է, որ մերժում է Թեհրանի այս բոլոր հայտարարությունները և պահանջում ապացույցներ ներկայացնել:

՛՛Ապացույցներ կա՞ն: Ոչ: Եթե ապացույցներ չկան, բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց ասածների համար: Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին անհիմն զրպարտություն անել մեր դեմ՛՛,-ասել է Ալիևը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի հասցեին հնչած ՛՛անհիմն՛՛ մեղադրանքներն անպատասխան չեն մնա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը հայտարարել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժում և երբեք չի հանդուրժի սիոնիստական ռեժիմի ներկայությունն իր սահմանների մոտ և կձեռնարկի անհրաժեշտ միջոցները:

Նրա խոսքով՝ երկրներն իրավունք ունեն զորավարժություններ անցկացնել իրենց տարածքներում`պաշտպանելու իրենց ազգային ինքնիշխանությունը:

  • Կիսվել: