երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Տարբեր վայրերում հուշաքարեր, խաչքարեր, խաչեր տեղադրելու գործընթացը բարդացվում է. եղածներն էլ կարող են համարվել ինքնակամ

Տարբեր վայրերում հուշաքարեր, խաչքարեր, խաչեր տեղադրելու գործընթացը բարդացվում է. եղածներն էլ կարող են համարվել ինքնակամ

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 2-ի նիստում որոշում կայացրեց, որը վերաբերում է հուշաքարերի, խաչքարերի և խաչերի կառուցման, տեղադրման հետ կապված հարցերին:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ Հայաստանի տարածքում կանոնակարգված չէ նման օբյեկտների տեղադրման գործընթացը, իսկ  թույլտվությունների տրամադրման կարգը սահմանող որոշման մեջ հստակված չէ այդ օբյեկտների շինարարության կամ տեղադրման համար  անհրաժեշտ թույլտվությունների տրման ընթացակարգն ու դրանց ներկայացվող  պահանջները. «Դրա հետեւանքով հանրապետության ողջ տարածքով առանց որեւէ ընթացակարգերի եւ լիազոր մարմինների համաձայնությունների իրականացվում են հուշաքարերի, խաչքարերի, խաչերի եւ ճարտարապետական փոքր  այլ ձեւերի տեղադրման  աշխատանքներ: Արդյունքում խախտվում են ինչպես հատուկ պահպանվող եւ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման եւ պահպնման կարգերը, այնպես էլ  քաղաքաշինական, գեղագիտական ու անվտանգային կանոնները:

Այս անկանոն վիճակը կարգավորելու նպատակով նախագծով առաջարկվում է թույլտվությունների կարգը սահմանող կառավարության համապատասխան որոշման մեջ կատարել լրացում եւ այդ ճարտարապետական փոքր ձեւերի համար սահմանել ռիսկայնության աստիճան, կանոնակարգել աշխատանքների ընթացքը, պահովել լիազոր պետական մարմինների հետ համապատասխան  համաձայնեցումների ընթացակարգը»,-ասաց Ղուլարյանը:

Նրա խոսքով, այս փոփոխությունը կատարելով հուշաքարերի, հուշաղբյուրների, խաչերի, խաչքարերի շինարարության, տեղադրման նպատակով սահմանվում է ռիսկայնության աստիճան, այդ օբյեկտները սահմանվում են որպես միջին ռիսկայնության օբյեկտներ, որոնց համար փորձաքննության փոխարեն անհրաժեշտ է ունենալ նախագծողի երաշխավորագիրը. «Քաղաքաշինական գործունեության հատուկ օբյեկտների տարածքներում, այդ թվում միջպետական, հանրապետական ճանապարհների համար համապատասխանաբար 70 եւ 50 մետր գոտիներում, տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների համար 30 մետր սահմանվող գոտիներում, հատուկ պահպանվող տարածքների հողերում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ կառուցվող, տեղադրվող օբյեկտի բարձրությունը գերազանցում է 2.4 մետրը, անհրաժեշտ է ռաջարկվող լուծումները նախապես համաձայնեցնել քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի հետ, որն էլ իր հերթին կհամաձայնեցնի հատուկ գոտիների համար պաշտպանական, ազգային անվտանգության, ոստիկանության, ճանապարհային մշակույթի շրջակա ոլորտի լիազոր մարմինների հետ»,-ասաց Ղուլարյանը:

Ինչ վերաբերում է արդեն գոյություն ունեցող օբյեկտներին, ապա նրանք, որոնք չեն անցել համապատասխան ընթացակարգեր, հանդիսանալու են ինքնակամ կառույցներ՝ դրանից բխող հետեւանքներով:

  • Կիսվել: