կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անբավարար տեխնիկական վիճակում է հանրապետության մոտ 19 հազար բազմաբնակարան շենքերի 3.2 տոկոսը. Ղուլարյան

Անբավարար տեխնիկական վիճակում է հանրապետության մոտ 19 հազար բազմաբնակարան շենքերի 3.2 տոկոսը. Ղուլարյան

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Նախագծի ընդունման նպատակը անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման պետական քաղաքականությունը սահմանելու մասով կառավարության համար լիազորող նորմերի սահմանումն է:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի խոսքով՝ էականորեն մեծացել է բնակֆոնդի մաշվածությունը: Մասնավորապես, մարզերից և Երևանի քաղաքապետարանից հավաքված տվյալների համաձայն՝ անբավարար տեխնիկական վիճակում է գտնվում հանրապետության մոտ 19 հազար բազմաբնակարան շենքերի 3.2 տոկոսը: Այս թիվը, ըստ Ղուլարյանի, ունի աճման միտում:

«Հիմնական ծավալները բաժին են ընկնում Երևանին, Լոռու և Շիրակի մարզերին. համապատասխանաբար, Երևանում՝ 120, Լոռիում՝ 149, Շիրակում՝ 123 շենք: Առկա են նաև քանդման ենթակա վթարային 4-րդ աստիճանի վնասվածության 1200-ից ավելի անհատական բնակելի տուն»,- ասաց Ղուլարյանը:

  • Կիսվել: