ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ստեփանակերտը հաստատեց ադրբեջանցիների՝ ռուս խաղաղապահներին շրջանցելու միջոցով, ԱՀ ներթափանցելու փաստը

Ստեփանակերտը հաստատեց ադրբեջանցիների՝ ռուս խաղաղապահներին շրջանցելու միջոցով, ԱՀ ներթափանցելու փաստը

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հաստատում է տարածված լուրերն այն մասին, որ չորս ադրբեջանցի, Շուշիի մերձակայքում շրջանցելով ռուս խաղաղապահների հենակետը, դուրս են եկել դեպի Արցախի մայրաքաղաք տանող մայրուղի և տանկի հուշարձանի մոտակայքում գտնվող ցուցանակների վրա գրություններ թողել:

InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում Ավանեսյանը նշեց, որ դեպքը մինչ մամուլի հրապարակումները ֆիքսել են ԱՀ իրավապահները և այդ մասին տեղյակ պահել ռուս խաղաղապահներին:

«Յուրաքանչյուր նման դեպք մանրազնին հետաքննվում է, համապատասխան եզրահանգումներ են արվում և ռուս խաղաղապահների հետ հավելյալ միջոցներ կիրառվում անվտանգության մակարդակը բարձրացնելու համար»,- հավաստեց խոսնակը:
Նա նաև նշեց, որ ցուցանակը պատկանել է այդ վայրում գտնվող և չգործող սննդի օբյեկտին, և այն արդեն հեռացվել է:

Կայքի խնդրանքով Ավանեսյանը նաև անդրադարձավ ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունոսովի կողմից այսօր հնչեցրած այն ենթադրություններին, ըստ որոնց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս Շուշի է այցելել հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող Կարմիր Շուկայի ճանապարհով: «Դա ադրբեջանցի քաղաքագետի ենթադրություն է զուտ»,- պնդեց խոսնակը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: