երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ստեփանակերտում Նորայր և Երվանդ Հաջիյանների հիշատակին հուշաղբյուր է կառուցվել

Ստեփանակերտում Նորայր և Երվանդ Հաջիյանների հիշատակին հուշաղբյուր է կառուցվել

 Այսօր՝ հունիսի 15-ին, Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցում տեղի է ունեցել 2016 թվականի քառօրյա և 2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմներում անմահացած Նորայր և Երվանդ Հաջիյան եղբայրների հիշատակին կառուցված աղբյուրի բացման արարողությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հուշաղբյուրն օծվել է Տեր Մինաս քահանա Մովսիսյանի ձեռամբ:

Нет описания.Нет описания.

Нет описания.Հուշաղբյուրի բացման պատիվը տրվել է հերոսների զավակներին,  իսկ  կառուցումը նախաձեռնել են ընտանիքի հարազատներ Վարդան և Մարինե Սողոմոնյան ամուսինները: 

Нет описания.


Հերոսների հայր Միքայել Հաջիյանն իր խոսքում նշել է, որ հուշաղբյուրի կանգնեցումը հավերժացման ճանապարհի ևս մեկ հանգրվան է:

Нет описания.
«Հաջիյանների գերդաստանը  Արցախից հեռացել էր շուրջ 230 տարի առաջ, բայց դարեր անց մենք ընտանիքով վերադարձել ենք մեր նախնյաց հողը: Եկել ենք ոչ ձեռնունայն, եկել ենք զենքով ու գրչով, բազկի և մտքի ուժով, եկել ենք՝ սատար կանգնելու մեր ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին, կառուցելու Արցախի պետականությունը: Կարողացել ենք կառուցել այն, ինչ մեր հնարավորությունների սահմանում էր, գուցե նաև ավելին: Մեր տղաները պահ անգամ չեն երկմտել  ռազմաճակատ մեկնելիս, չեն մտածել, որ կույր գնդակը կարող է նաև իրենց խոցել, որովհետև գտել են, որ հայրենիքն ավելի սուրբ է, քան անձնական կյանքը, ծնողն ու ընտանիքը: Ես հպարտ եմ իմ զավակներով.  նրանք կատարել են այնպիսի քայլ, որի շնորհիվ իրենց հայրը կարող է գլուխը բարձր պահել»,-ասել է Մ. Հաջիյանը:

Կանգնեցված խաչքարից հոսող ջուրը խորհրդանշում է կյանքը, բուռը՝ անսահման հյուրասիրությունը, ինչն էլ եղել է հուշաղբյուրի  կերտվածքի գաղափարի հիմքում:

Нет описания.
«Բարությունը Երվանդի հավատամքն էր: Ում ինչ պետք էր, առանց մտածելու նրան էր դիմում, և գիտեինք, որ նա բոլոր հարցերի լուծումը կգտնի: Համընդհանուր հարգանք են վայելում Երվանդ և Նորայր եղբայրները: Կյանքը եռում էր նրանց մեջ: Ջուրը կյանք է, և հետևապես՝ խորհրդանիշ՝ հավերժացնելու մեր հերոսների պատվաբեր անմահությունը, իսկ բուռը Երվանդի և Նորայրի առատաձեռն բարությունն է: Հավերժ փառք ու պատիվ  Հաջիյան եղբայրներին»,- իր խոսքում առանձնանշել  է Մարինե Սողոմոնյանը:

Քաղաքագետ  Դավիթ Բաբայանի խոսքով՝ Երվանդ և Նորայր Հաջիյանները հայ ժողովրդի կերպարն են ամբողջացնում։ 

Нет описания.
«Նրանք դարձել են սուրբ հողի մի մասնիկը: Խորհրդանշական  է, որ  յուրաքանչյուրը,  մոտենալով և  ջուր խմելով այս հուշաղբյուրից, մտովի կհաստատի, որ եղել են նրանց նման մարդիկ, ովքեր գիտակցաբար քայլել են դեպի անմահություն:  Նրանք ողջ են, քանի կա Արցախը և այն հողը, որի գրկում նրանք հանգչում են՝ սրբացնելով այն: Մենք պետք է ամեն գնով այդ հողը պահենք ու պահպանենք: Նրանք մեր հոգևոր Սփյուռքն են: Նրանց հայրն էլ  դարձել է անկոտրում  Արցախի խորհրդանիշներից մեկը, ինչը շատ ծանր ու բարդ առաքելություն է»,-ընդգծել է Դ. Բաբայանը:
Нет описания.
Հուշաղբյուրի բացման արարողությանը ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, Հաջիյան ընտանիքի հարազատներ ու բարեկամներ, համաքաղաքացիներ։
Нет описания.

Նորայր Հաջիյանն անմահացել է  2016 թվականի ապրիլի 4-ին, Արցախի հյուսիսարևելյան սահմանագոտում՝ Թալիշում: Արժանացել է

ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան», 

«Վազգեն Սարգսյան», 

«Արամազդ», 

Ահ Մայրություն ՀԿ-ի կողմից՝ «Մայրական երախտագիտություն», իսկ հետմահու`  Ահ «Մարտական ծառայություն», ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալների։

Երվանդ Հաջիյանն անմահացել է 2020 թվականի 44֊օրյա պատերազմում՝ Կարախանբեյլի տեղամասում, հոկտեմբերի 6-ին։ Ցուցաբերած քաջության, սխրանքի,  նվիրումի և խիզախության համար Երվանդ Հաջիյանը ԱՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է  «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ դիվանագիտական ճակատում՝ երկարամյա բարեխիղճ ծառայության համար՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Արժանացել է պետական ու գերատեսչական մի շարք պարգևների, այդ թվում՝ «Զինվոր հայրենյաց», «Մայրական երախտագիտություն», «Հայրենիք և Հավատ», «Մոնթե Մելքոնյան, «Զինվոր», «Տիգրան Մեծ» մեդալների:

  • Կիսվել: