հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Մեր հիմնական ձեռքբերումը ժողովրդավարությունն է». Ստեփանակերտում արժևորել են ԱՀ Սահմանադրության օրը

«Մեր հիմնական ձեռքբերումը ժողովրդավարությունն է». Ստեփանակերտում արժևորել են ԱՀ Սահմանադրության օրը

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, 1991 թվականին Արցախում Անկախության հանրաքվեի անցկացման և 2006 թվականին ընդունված Սահմանադրության օրվա կապակցությամբ Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Զինվորական պանթեոնում։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ասաց, որ օրվա խորհուրդը Եղբայրական գերեզմանոցում մեր զոհվածների շիրիմներին ծաղիկներ խոնարհելն է, քանզի նրանք զոհվել են հանուն Արցախի անկախության, նրա ու ամբողջ հայ ազգի ապագայի համար:

May be an image of 2 մարդ, people standing, դրսում և տեքստը

«Կարծես թե երեկ լիներ, երբ 1991 թ. դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացվեց անկախության հանրաքվեն: Այդ օրը մեր ժողովրդի 99,89 %-ը «այո» է ասել անկախությանը: Մենք` որպես անկախ պետություն, պատրաստակամ էինք աշխատելու տարածաշրջանի ու բոլոր այն երկրների հետ, որոնք ցանկություն ունեցան համագործակցել ու պայմանագրեր ստորագրել Արցախի Հանրապետության հետ: Եվ այդ օրը պատահական չէր ընտրված, որովեհետև դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության օրն է: Ցավոք սրտի, մեր անկախության հանրաքվեին, մեր անկախության հռչակագրին Ադրբեջանը պատասխանեց երեք պատերազմներով: Մեր հերոսները շատ կարճ կյանք ապրեցին, նրանք բոլորն էլ երազանքներ ունեին: Մենք հպարտ ենք, որ մեր շարքերում նրանց նման ազատամարտիկներ կան: Հավերժ փառք մեր զոհված ազատամարտիկներին, մեր անկախության ու միացման մարտիկներին, որոնց արյամբ գծված են այսօրվա Արցախի Հանրապետության սահմանները»,- նշել է Ա. Թովմասյանը:

May be an image of 10 մարդ, people standing և դրսումը

Մեր զրուցակցի համոզմամբ՝ հայացք նետելով անցած տարիներին` հասկանում ենք որ մեր հիմնական ձեռքբերումը ժողովրդավարությունն է:

May be an image of 10 մարդ, people standing և դրսումը

«2020 թվականի արյունոտ պատերազմի ժամանակ Թուրքիայի հզոր բանակը մտել էր տարածաշրջան և օգնում էր իր եղբայր Ադրբեջանին: Մեր դեմ կռվում էր ՆԱՏՕ-ի՝ իր հզորությամբ երկրորդ բանակը: 150 հազարանոց Արցախը 44 օր պայքարում էր, և նույնիսկ միջազգային հանրությունն էր զարմանում, թե ինչու պատերազմը այդքան երկար տևեց, որովհետև Ադրբեջանը սպառազինության ոչ մի խնդիր չուներ: Ես հավաստիացնում եմ, որ այն աջակցությունը, որը Ադրբեջանը ստացավ իր եղբայր երկրներից, եթե ստանար Արցախի բանակը, պատերազմը ավելի կարճ կտևեր, և մենք Բաքվի մատույցներում կլինեինք»,- ընդգծել է Ազգային ժողովի նախագահը:

May be an image of 1 հոգի, standing, ծաղիկ և դրսումը

  • Կիսվել: