Այսօր Բաքվում հարցաքննել են Դավիթ Իշխանյանին
Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների կեղծ գործերով գործով շինծու դատավարությունը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այսօր, մասնավորապես, հարցաքննել են Արցախի խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին, ցուցադրվել են արխիվային կադրեր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններից:
Հաղորդվում է, որ Բաքվում ապօրինաբար պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով հաջորդ դատական ֆարսը տեղի կունենա մայիսի 23-ին։