կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի». լույս է ընծայվել Արցախի պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող նոր մատենաշար

«Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի». լույս է ընծայվել Արցախի պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող նոր մատենաշար

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի է ունեցել ասուլիս՝ նվիրված «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» մատենաշարի լույս ընծայմանը։

Մատենաշարը հանդիսանում է ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի, «Մշակութային ժառանգության պահպանության հանրային խորհուրդ» ՀԿ-ի և «Գոլոս Արմենիի» հասարակական -քաղաքական անկախ թերթի համատեղ նախագիծը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում բուհի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովն ասաց, որ մատենաշարի ստեղծման գաղափարը վաղուց կար:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մինչ 2020 թվականի Արցախյան պատերազմը մենք մտածում էինք նման մի մատենաշար հրատարակել, որի նպատակը կլիներ հանրահռչակել մեր պատմամշակութային ժառանգությունը, ընդ որում՝ տարբեր լեզուներով: Պատերազմի ընթացքում ծրագրերը փոփոխության ենթարկվեցին, և որոշեցինք առաջնահերթությունը տալ մշակութային ժառանգության այն մեթոդներին, որոնք գտնվում են Արցախի ժամանակավոր օկուպացված տարածքներում: Մատենաշարում ներկայացված է այդ պատմամշակութային ժառանգության նախկին և ներկա վիճակը»,- նշել է Հ. Ավանեսովը և հավելել, որ նախագծի շրջանակներում պարբերաբար անդրադառնալու են նաև 1918թվականին Ադրբեջան արհեստածին պետության ստեղծման ժամանակվանից սկսած մինչև մեր օրերը նրա կողմից իրականացված մշակութային ցեղասպանության դրվագներին:

Բնութագրությունը հասանալի չէ

Մատենաշարի նպատակն է հստակ փաստերով աշխարհին ներկայացնել, որ Ադրբեջանը, իրոք, քաղաքակրթության թշնամի է, և «քաղաքակրթություն» և «Ադրբեջան» հասկացություններն իրար հետ համադրելի չեն: Մեր զրուցակցի համոզմամբ՝ պետք է հստակ արձանագրել մի հանգամանք, որ, պատերազմի առաջին իսկ օրերից սկսած, հայկական մշակութային ժառանգությունը գտնվում էր թուրք-ադրբեջանական և ահաբեկչական տանդեմի թիրախի տակ:

Դրա վառ ապացույցը Շուշիի Ղազանչեցոց Սուրբ ամենափրկիչ եկեղեցին է, որը մեկ օրվա ընթացքում, ընդամենը մի քանի ժամվա տարբերությամբ, թիրախավորվել է երկու անգամ։ «Եթե ցանկանում ենք լուրջ արդյունքի հասնել, ապա այս ամենի մասին պետք է խոսենք ամեն օր և փորձել կանխել իրավական ճանապարհով: Մատենաշարը թարգմանվելու է մի քանի լեզուներով, շուտով ընթերցողի սեղանին կդրվեն նաև օտարալեզու տարբերակները»,- ընդգծել է Հ. Ավանեսովը:

  • Կիսվել: