կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանը 6 մեդալ կունենա բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում

Հայաստանը 6 մեդալ կունենա բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում

Բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրպոյաի առաջնությունում Հայաստանի հավաքականը ունի կիսաեզրափակիչի 6 մասնակից։ Կիսաեզրափակիչի մեր վերջին ուղեգիրը նվաճել է 86 կգ քաշային մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը։ Հայ մարզիկը մեծ առավելություն ուներ խորվաթ Պետեր Լեսկուռի նկատմամբ ու հաղթելով 5։0 հաշվով` դուրս է եկել կիսաեզրափակիչ։

 

Մեր ընտրանին մրցավայր էր մեկնել 11 մարզիկով։

  • Կիսվել: