կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայ բռնցքամարտիկները 8 մեդալ են նվաճել Ռոստովում

Հայ բռնցքամարտիկները 8 մեդալ են նվաճել Ռոստովում

Հայ բռնցքամարտիկները հաղթական մրցելույթներ են ունեցել Ռոստովում կայացած Բարեկամության գավաթ միջազգային 5-րդ մրցաշարում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Կրտսեր տարիքի պատանիների շրջանում (2009-2010թթ.) մրցաշարի հաղթող են դարձել Հայկ Կարապետյանը (48կգ) և Սամվել Ասլանյանը (60կգ)։

Ավագ տարիքի պատանիների շրջանում(2007-2008թթ) մրցաշարի հաղթող են դարձել Վահրամ Դովլաթբեկյանը (46կգ), Աղվան Բաղդասարյանը (54կգ) և

Արտյոմ Ստեփանյանը (66կգ)։ Երկրորդ տեղն է զբաղեցրել Նարեկ Ամիրյանը (48կգ)։ Երրորդ տեղն են զբաղեցրել Յուրի Մայիլյանը (57կգ) և Վազգեն Քարհանյանը (63կգ)։

Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երրորդ տեղը։

Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել 11 բռնցքամարտիկով։

  • Կիսվել: