հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ժամը 18։30-ի դրությամբ կա 3 անհետ կորած, 16 զոհ․ ԱԻ նախարար

Ժամը 18։30-ի դրությամբ կա 3 անհետ կորած, 16 զոհ․ ԱԻ նախարար

3 օրից ավել է ինչ հրշեջ-փրկարարները` Կարմիր Խաչի ներկայացուցիչների և կամավորների հետ միասին, սեփական կյանքը վտանգելով, իրականացնում են որոնողա-փրկարարական աշխատանքներ։ Այս մասին իր գրառման մեջ նշել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
 
Ժամը 18։30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում կա 3 անհետ կորած, 16 զոհ։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
 
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, , մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։

  • Կիսվել: