կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։

Սիսիան-Սարավան ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։

Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Լոռու, Գեղարքունիքի մարզերի, Լանջիկ-Մաստարա, Գորիս-Սիսիան, Աշոցք-Ամասիա և Արթիկ-Մեծ Մանթաշ ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքում (մառախուղ), Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Վեդի և Արարատ քաղաքներում տեղում է ձյուն։

 

Ամասիա-Աշոցք ավտոճանապարհներին և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

  • Կիսվել: