երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
«Զանգեր» կոչվող տարածքում այրվել է մոտ 17 հա հնձած ցորենի արտ

«Զանգեր» կոչվող տարածքում այրվել է մոտ 17 հա հնձած ցորենի արտ

Օգոստոսի 23-ին, ժամը 14։06-ին Սյունքիի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիանի «Զանգեր» կոչվող տարածքում այրվում է խոտածածկույթ։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:38-ին, մարվել՝ 17:18-ին:

Այրվել է մոտ 17 հա հնձած ցորենի արտ։

  • Կիսվել: