ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Զանգել է ԱԻՆ, ասել` ինքնասպանություն է գործելու. նրան մահացած են գտել Երևանի բնակարանում

Զանգել է ԱԻՆ, ասել` ինքնասպանություն է գործելու. նրան մահացած են գտել Երևանի բնակարանում

Երևանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում կնոջ դի է հայտնաբերվել, հայտնում է shamshyan.com–ը:
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել երեկ` ժամը 20:55-ի սահմաններում:
 
Հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները նշված տան խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել են տանտիրոջ՝ 55-ամյա Ռ. Վ.-ի դին: Ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են նրա մահը:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Սակայն մինչ այդ կինն ինքնասպանություն գործելու մասին ահազանգել է ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:
Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ չեն հրապարակվում:

  • Կիսվել: