չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Քրեական ոստիկանները սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին հայտնաբերեցին Շնող գյուղում

Քրեական ոստիկանները սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին հայտնաբերեցին Շնող գյուղում

 
Հուլիսի 15-ի վաղ առավոտյան Քրեական ոստիկանության գլխավոր, Երևան քաղաքի և Լոռու մարզային վարչությունների, ինչպես նաև Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկած հետևողական և ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Լոռու մարզի Շնող գյուղում հայտնաբերել, ձերբակալել են Երևանի 39 և Շիրակի մարզի 31-ամյա երկու բնակիչների։
 
Նրանք այս տարվա փետրվարի 18-ից Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առնչությամբ հետախուզվում էին սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։ 39 և 31-ամյա տղամարդիկ ներկայացվել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։
 
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ քննությունը շարունակվում է։

  • Կիսվել: