շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ընդհանուր առմամբ բուհական 22 հազար տեղից թափուր է մնացել մոտ 14 հազար տեղ

Ընդհանուր առմամբ բուհական 22 հազար տեղից թափուր է մնացել մոտ 14 հազար տեղ

022/23 ուսումնական տարվա ընդունելության մրցույթներն արդեն ավարտված են, ամփոփվել են թե հիմնական և թե լրացուցիչ փուլերը:

Ամփոփված արդյունքները ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետը:

Լուսինե Գրիգորյանը հայտնել է, որ այս տարվա հայտագրված դիմորդների թիվը կազմել է 13 887, միասնական քննություններին մասնակցել է 11 587 դիմորդ, իսկ միասնական քննությունների արդյունքով բուհ են ընդունվել մոտ 9729-ը: Նրա խոսքերով՝ հատկացված ավելի քան 1900 անվճար տեղերից համալրվել են 1670-ը:

Ընդհանուր առմամբ 22 հազար տեղից թափուր է մնացել մոտ 14 հազար տեղ:

  • Կիսվել: