երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 204 նոր դեպք, որից 3-ը՝ Սամցխե-Ջավախքում

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 204 նոր դեպք, որից 3-ը՝ Սամցխե-Ջավախքում

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 204 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում, փոխանցում է akhaltskha.net-ը:

Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 736 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 15 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 6 593 փորձարկում, այդ թվում 3 887-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 2 706-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը – 3,09%, վերջին 14 օրվանը – 3,84%, իսկ վերջին 7 օրվանը – 3,69%: Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսի 262 228 դեպք, այստեղից ապաքինվել է 254 350 մարդ, մահացել է 3 298 պացիենտ: Կարանտինի ռեժիմում գտնվում է 446 մարդ, ստացիոնարում դիտարկման տակ է 2 229 անձ, կլինիկական հյուրանոցներում բուժվում է 295 պացիենտ:

Հիշեցնենք, երեկ, փետրվարի 7-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 404 նոր դեպք, ապաքինվել էր 799 պացիենտ:

  • Կիսվել: