Վրաստանում ինքնասպանությունների թիվը զգալիորեն աճել է. վիճակագրությունը Սամցխե-Ջավախքում
Վրաստանում ինքնասպանությունների թիվը 2024 թվականին կազմել է 431, ինքնասպանության փորձ է կատարել 298 մարդ, տվյալները հրապարակված են Վրաստանի ՆԳՆ վիճակագրության բաժնում։ 2023 և 2022 թվականների տվյալների համեմատ ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի թիվը միասին աճել է, համապատասխանաբար, 92 և 61 դեպքով։ Սամցխե-Ջավախքում 2024 թվականին ինքնասպանության փորձ է կատարել 11 մարդ, իսկ ինքնասպանության հետևանքով մահացել է 18 մարդ, գրում է jnews.ge-ն:
Սուիցիդային, տարիքային արտահայտումը Սամցխե-Ջավախքում
Սամցխե-Ջավախքում ինքնասպանության փորձ են կատարել մինչև 20 տարեկան երկու քաղաքացի՝ 19-ամյա աղջիկ և 14-ամյա տղա։
Ինքնասպանությունների ամենամեծ թիվը շրջանում տեղի է ունենում 30-39 տարիքային խմբում, որտեղ 2024 թվականին մահացել է այս տարիքի 5 մարդ։ 30-39 և 40-49 տարեկան յուրաքանչյուր տարիքային խմբում ինքնասպանության փորձ է կատարել չորսական մարդ։
Հատկանշական է, որ 50 տարեկանից բարձր անձանց մոտ ինքնասպանության փորձեր չեն գրանցվել, սակայն արձանագրվել է ինքնասպանության 9 դեպք՝ 4 դեպք 50-59 տարեկան անձանց կողմից, 3 դեպք 60-69 տարեկան անձանց կողմից և 2 դեպք 70-79 տարեկան անձանց կողմից։