ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վրաերթ Երևանի Ջրվեժ թաղամասում․ 85-ամյա քաղաքացին հոսպիտալացվել  է

Վրաերթ Երևանի Ջրվեժ թաղամասում․ 85-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է

Երեկ՝ օգոստոսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 68-ամյա Վլադիմիր Հ.-ն իր վարած Lada մակնիշի ավտոմեքենայով Ջրվեժ թաղամասի Քոչինյան փողոցում՝ թիվ 16 երթուղին սպասարկող դիսպետչերական կետի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 85-ամյա Սաթենիկ Հ.-ին: 

Ինչպես փոխանցում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել հիվանդանոց: Վիրավորին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Երևանի գնդի պարեկներն ու քաղաքացիները: 

  • Կիսվել: