ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Սեպտեմբերի 2-ին, ժամը 09.36-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ. «Տոյոտայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 13.25-ին, Երևանի Քրիստափորի փողոցում կայանված «Օպելը» ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 70-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 10.30-ին, «Միցուբիշի» մակնիշի մեքենան Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցում բախվել է կայանված «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի մեքենաների. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 11.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան Բերդիկ-Վերին Արտաշատ խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, այնուհետև վրաերթի ենթարկել ճամփեզրին կանգնած 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Զազ Չանգե» մակնիշի մեքենան Դիմիտրով գյուղում բախվել է ճամփեզրին կայանված «Օպել Աստրային». վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Սեպտեմբերի 2-ին, ժամը 06.00-ի սահմաններում, «Ֆորդ Մուստանգ» մակնիշի մեքենան Երևան-Սևան ճանապարհի 33-րդ կմ-ին բախվել է ծառին. վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`

  • Կիսվել: