Իսրայելը և Հունաստանը ստորագրել են 3 միլիարդ եվրոյի զենքի գործարք
Իսրայելն ու Հունաստանը ստորագրել են 3 մլրդ եվրոյի զենքի գործարք, որը խոշորագույնն է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ։ Այս մասին ասված է Իսրայելի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությա մեջ, տեղեկացնում է The Times of Israel-ը:
Նշվում է, որ «Աքիլլեսի վահան» անվամբ պայմանագրի շրջանակում Հունաստանը կստանա մի քանի իսրայելական համակարգ, այդ թվում՝ Rafael-ի արտադրության David’s Sling և SPYDER համակարգեր և Israel Aerospace Industries-ի արտադրության BARAK MX-ները։



