ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վերականգնվում է Կաթնաջուր ավտոճանապարհի մոտ 4.4 կմ երկարությամբ հատվածը

Վերականգնվում է Կաթնաջուր ավտոճանապարհի մոտ 4.4 կմ երկարությամբ հատվածը

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակում վերականգնվում է Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհի մոտ 4.4 կմ երկարությամբ հատվածը (կմ 0+000 - կմ 4+370)։
 
Տեղական նշանակության ճանապարհը գտնվում է Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում. այն սկիզբ է առնում նույն ծրագրի շրջանակներում նախորդ տարի վերականգնված Մ7-Մեծ Պարնի-Ծաղկաբեր ավտոճանապարհից և Մեծ Պարնի համայնքը միացնում է Կաթնաջուր համայնքին։
 
Այս պահին կապալառու կազմակերպությունը կատարում է հողային աշխատանքներ‚ իրականացնում է գաբիոնային շարվածք‚ ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի տեղադրում‚ ջրահեռացման համակարգի վերականգնում։ Ծրագրի շրջանակում կնորոգվեն նաև Կաթնաջուրի հասարակական նշանակության շինություններ՝ մանկապարտեզ և դպրոց տանող 330 մ ընդհանուր երկարությամբ ուղիները։
 
Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
 
Նշված ճանապարհի շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարի։ 

  • Կիսվել: