շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Վերահսկողություն է իրականացվել մայրաքաղաքի ոչ պետական մանկապարտեզներում

Վերահսկողություն է իրականացվել մայրաքաղաքի ոչ պետական մանկապարտեզներում

ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել Երևան քաղաքի ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վերահսկողությունն իրականացվում է հաստատությունների կողմից ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ու կատարման նկատմամբ: Ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, օգտագործվող սպասքի և ծորակային կահավորման համապատասխանությունը սահմանված կանոններին, երեխաների և աշխատակիցների կանոնավոր ջերմաչափումը:

Նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով՝ Կրթության տեսչական մարմնի կողմից խստացված մշտադիտարկումները կրում են շարունակական բնույթ, իսկ ստուգայցերի արդյունքում ձեռբերված ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն:

  • Կիսվել: