ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Չինաստանը վերահսկում է մեր մատակարարման շղթաների կարևորագույն օղակները. ԵՄ դիվանագիության ղեկավար

Չինաստանը վերահսկում է մեր մատակարարման շղթաների կարևորագույն օղակները. ԵՄ դիվանագիության ղեկավար

Չինաստանի հետ Եվրամիության առևտրային դեֆիցիտն այժմ հասել է օրական մոտ 1 միլիարդ եվրոյի: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիության ղեկավար Կայա Կալասը։

Նա, մասնավորապես, նշել է. «Չինաստանը վերահսկում է մեր մատակարարման շղթաների կարևորագույն օղակները։ Մեր կախվածությունը Չինաստանից շատ կարևոր հումքի դեպքում գերազանցում է 80 տոկոսը, իսկ որոշ հազվագյուտ մետաղների դեպքում՝ 90տոկոսը։

Մենք տեսանք, որ այդ կախվածությունները կարող են օգտագործվել որպես ճնշման գործիք: Երբ երկխոսությունը բավարար չէ, մենք պետք է պատրաստ լինենք լիարժեք օգտագործել մեր ունեցած գործիքները»:

  • Կիսվել: