չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի և Զապորոժիեի մարզերում երկու բնակավայր վերահսկողության տակ վերցնելու մասին

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի և Զապորոժիեի մարզերում երկու բնակավայր վերահսկողության տակ վերցնելու մասին

Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Արտելնոյե և Զապորոժիեի մարզի Բլագոդատնոյե բնակավայրերը: Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ Արտելնայան գրավել են «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները՝ ակտիվ գործողությունների արդյունքում վերահսկողություն հաստատելով բնակավայրի նկատմամբ:

«Արևելք» զորախմբի ստորաբաժանումներն իրենց հերթին շարունակել են առաջխաղացումը դեպի ուկրաինական պաշտպանության խորքերը և Զապորոժիեի մարզում գրավել Բլագոդատնոյեն:

Բացի այդ, «Արևելք» խմբավորման ստորաբաժանումները ոչնչացրել են մեխանիզացված և դեսանտային գրոհային բրիգադների, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի 2 գրոհային գնդերի կենդանի ուժը և տեխնիկան Դնեպրոպետրովսկի մարզի Վասիլկովկա և Պոկրովսկի շրջաններում, ինչպես նաև Զապորոժիեի մարզի Օմելնիկ, Նեժենկա և Չերվոնի Յար շրջաններում:
Ռուսական ռազմական գերատեսչության գնահատմամբ՝ 1 օրում ուկրաինական կողմը կորցրել է մինչև 380 զինծառայող։ Ոչնչացվել են նաև 1 զրահամեքենա, 11 մեքենա, հրետանային հրանոթ և «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մարտական մեքենա։

 

  • Կիսվել: