Թուրքիան F-35-ի հարցով լոբբիստական քայլ է ձեռնարկել ԱՄՆ-ում
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը 1 տարի ժամկետով պայմանագիր է ստորագրել ամերիկյան «Ballard Partners» լոբբիստական ընկերության հետ՝ ԱՄՆ կառավարության մոտ պաշտպանության և անվտանգության ոլորտում լոբբիստական ու փաստաբանական գործունեություն իրականացնելու նպատակով։ Նշվում է, որ նշյալ ընկերությունը հայտնի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր մտերմությամբ, գրում է ermenihaber.am-ը:
ԱՄՆ արդարադատության նախարարության «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի (FARA) շրջանակներում հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ պայմանագիրը ստորագրվել է 2026թ-ի օգոստոսի 15-ին և գործելու է մինչև 2027-ի օգոստոսի 14-ը։ Համաձայնագրի արժեքը կազմում է տարեկան 2.4 միլիոն դոլար (ամսական 200.000 դոլար)։
Չնայած այս համաձայնագիրը կրկին օրակարգ է բերել թուրքական F-35 կործանիչների ծրագիրը, Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է, որ պայմանագիրը սահմանափակված չէ որևէ կոնկրետ ռազմական ծրագրով կամ հարթակով։



